Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հակահիստամինները կարող են նաեւ քաղցկեղի դեմ պայքարել

Հակահիստամինները կարող են նաեւ քաղցկեղի դեմ պայքարել

Բժիշկներից շատերը անակնկալի կգան` իմանալով, որ վաղուց արդեն իրենց տրամադրության տակ գտնվող դեղերից մեկը կարող է նաեւ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել: Համենայն դեպս, վերջերս իրականացված հետազոտությունների մեկի արդյունքներն այդ մասին են վկայում:

Ռիչմոնդի Virginia Commonwealth համալսարանի բժշկական փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ  ալերգիայի եւ մրսածության դեմ կիրառվող հակահիստամինները հակաքաղցկեղային ներուժ ունեն եւ կարող են ուռուցքների դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Մասնավորապես, նրանք ի վիճակի են օրգանիզմում ուռուցքների դեմ պայքարի կարողությունը ճնշող` միելոբլաստային հիմքով բջիջների աշխատանքին միջամտել, հաղորդում է NewsMax Health-ը:

Առաջին հայացքից անկախ թվացող երկու հիվանդությունների` ալերգիայի եւ քաղցկեղի միջեւ կապի բացահայտումը նորույթ է բժշկագիտության մեջ, եւ, անշուշտ, նոր հետազոտություններ անհրաժեշտ կլինեն հակահիստամինների` քաղցկեցի դեմ պայքարի առումով արդյունավետությունը հաստատելու համար:

Հետազոտության ընթացքում փորձարկումներ են իրականացվել քաղցկեղային ուռուցքներ կրող լաբորատոր մկների վրա: Նրանց միելոբլաստային հիմքով բջիջներ եւ ապա անտիհիստամին` ցիմետիդին է ներարկվել: Այլ պայմաններում ուռուցքի աճը խթանող բջիջները հին ու «բարի» դեղի ազդեցությամբ անզոր են գտնվել որեւէ զարգացում հրահրելու համար:

Գիտնականները նաեւ ալերգիկ ախտանշաններ ունեցող հիվանդների արյունն են հետազոտել` պարզելու համար, որ այդ մարդկանց մոտ միելոբլաստային հիմքով ճնշող բջիջների մեծ խտություն է նկատվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ